ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բարի ամանո՞ր

Բարի ամանո՞ր
15.12.2014 | 18:11

Այսօր առավոտյան Երևանի արտարժույթի փոխանակման կետերում 1 ԱՄՆ դոլարի առքի գինը հասել է 480 դրամ: Որոշ բանկերում 1 ԱՄՆ դոլար գնելու համար առաջարկվող գինը հասնում է 495-ի:
1 եվրոյի դիմաց ամենաբարձր փոխարժեքի գինը ԲՏԱ բանկում է. այստեղ 1 եվրոն գնում են 600 դրամով, վաճառում` 625 դրամով:
Ըստ տնտեսագետների կանխատեսումների` 2015 թ. կմտնենք 1 ԱՄՆ դոլարը 500 դրամ փոխարժեքով:

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ